Օրերս Գևորգյան հոգևոր ճեմարանաի հյուրերն էին Երևան քաղաքի թիվ 115 դպրոցի Ժ դասարանի սաները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրանց դիմավորեց ԳՀՃ Զ լսարանի սան Գոռ սրկ. Համբարձումյանը: Վերջինս նրանց ուղեկցեց Մայր Տաճար, Տաճարի թանգարան, Ռուբեն Սևակի թանգարան և Գանձատուն: Ուղեկցության ընթացքում ներկայացրեց Մայր Աթոռի պատմությունը, ցուցադրեց ազգային-եկեղեցական գանձերը: Հանդիպման ավարտին բարեշնորհ սարկավագը դպրոցականներին ուղեկցեց Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ վերջիններիս դիմավորեց ԳՀՃ Արտաքին հարաբերությունների բաժնի գրասենյակի պատասխանատու բրշ. Հարություն սրկ. Քեշիշյանը, ով և աշակերտներին ներակայցերց Ճեմարանի համառոտ պատմությունը, տեսիլքները, ծրագրեն ու պատասխանեց հյուրերի որոշ հարցերին:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180