Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Նախքան ցուցահանդեսի բացումը՝ Վեհափառ հայրապետը ցանոթացավ ցուցահանդեսի նմուշներին, խոսեց երիտասարդ արվեստագետների հետ: Նշենք, որ այս տարին վեհափառը հայտարարել էր երիտասարդության տարի: Այս ցուցահանդեսների կազմակերպումը մեծ հնարավորություն է երիտասարդ «արարող ձեռքերի» համար: Նախաձեռնությանը սիրով միացավ նաև Գևորգյան հոգևոր ճեմարանը: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ԳՀՃ ուսումնական մասնաշենքի առաջին հարկում: Ճեմարանականները հետաքրքրությամբ մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին: ԳՀՃ տեսուչ հոգեշնորհ հայր Գարեգին վրդ. Համբաձումյանը ընդունելության և ողջույնի իր խոսքում կարևվորեց նման միջոցառումները, հատուկ շնորհակլություն հայտնելով Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն արժանապատիվ տ. Ասողիկ քհն. Կարապետյանին՝ ցուցահանդեսը ճեմարանում անցկացնելու նախաձեռնության համար: Իրենց շնորհակալական խոսքերով հանդես եկան քանդակագործ Սարգիս Բաբայանը և նկարիչ Միքայել Հարությունյանը, որոնց աշխատանքների ցուցադրությամբ էլ բացվեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը: Իր օրհնության խոսքը ասաց գերաշնորհ Նաթան արք. Հովաննիսյանը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180