Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը, իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար: Հենց նրանցից էլ ապագա աստվածաբանը ժառանգում է ուսման հանդեպ անհագ ծարավը, որը հագեցնելու համար իր համար լայն հնարավորություն կար Շուշիի քաղաքային ուսումնարանում, ուր ստանում է կանոնավոր կրթություն:

1881թ. փայլուն գնահատականներով ավարտում է դպրոցը և 1884թ. մորեղբոր՝ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի խորհրդով և հովանավորությամբ գալիս է Ս. Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Այստեղ տեսնելով նրա լավ պատրաստվածությունը՝ թույլ են տալիս, որպեսզի ուսումը շարունակի անմիջապես դպրոցական բաժնի Զ լսարանից, որն ավարտելուց հետո ընդունվում է ճեմարանի մասնագիտական բաժնի Ա լսարան: Իր ուսումնառության չորս տարիների ընթացքում Արշակ Տեր-Միքելյանը գործուն մասնակցություն է ունենում ճեմարանի գրական և մշակութային տարբեր հավաքների:

1888թ. նա իր հինգ լսարանակիցների հետ «յոյժ գովելի վարուք կատարեալ զընթացս ուսման երից ամաց» ավարտում է ճեմարանը և ստանում ուրար, սակայն ի տարբերություն մյուս չորսի՝ նա չի դիմում Վեհափառ Հայրապետին՝ մտնելու միաբանության շարքերը թերևս այն պատճառով, որպեսզի ավելի ազատորեն շարունակի զբաղվել գիտական գործունեությամբ, կամ էլ իրեն դեռևս պատրաստ չի համարում քահանայական լուծը կրելու: Այնուամենայնիվ, նա իր ամբողջ կյանքում մնում է մեր եկեղեցու հավատարիմ զավակը և  անընդհատ պրպտումներով և ֆիզիկական ու մտավոր ջանքերով շարունակում է գրել կարևոր աշխատություններ «Ինն երանությունները» և «Աստուածաբանական գիտություններ» հոդվածաշարերը, «Պսակի Ս. խորհուրդ»  և «Հայաստանյայց Սուրբ եկեղեցին և յուր Սուրբ կարգը», «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեականը»«Ուսումն Սուրբ գրոց» և այլն:

1888թ. ընդունվում է Ենայի(Գերմանիա) համալսարան, որտեղ ստանում է փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն կրթություն: 1892թ. ավարտում է համալսարանը որպես դոկտորական թեզ «Հայաստանյայց եկեղեցին և բյուզանդական ժողովոց պարագայք» աշխատանքը և ստանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:

Երկարատև տքնաջան աշխատանքները դեռևս Գերմանիայում ուսանելիս հյուծել էին նրա մարմինը, և արդեն հայրենիք վերադառնալուց հետո առողջությունը խաթարված էր. արդեն ավելի հաճախ էր գլուխ բարձրացնում  թոքախտը: 1901թ. հունիսի 25-ին իր հարազատ Շուշիում Արշակ Տեր-Միքելյանը կնքում է իր մահկանացուն՝ հետագա սերունդներին թողնելով գրական մեծածավալ ժառանգություն:

Շրջանավարտներ

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. –ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։

Լևոն Շանթ

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:

Երվանդ Տեր-Մինասյան

Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախ՝ Գևորգյան հորգևոր ճեմարան։

Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180