Սեպտեմբերի 19-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հյուրն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը: Վերջինս ճեմարանականների հետ կիսվեց Դամասկոսում պատերազմական իրադրության մեջ հոգևորականի ծանր ծառայության մասին: Այս օրերին, երբ աշխարհասփյուռ հայ համայնքներից Հայաստան են ժամանում հայ հոգևորականները մայր հայրենիքում մասնակցելու Հայրենք-Սփիւռք 6-րդ համաժողովին, ճեմարանականները բաց չեն թողնում հարմար առիթը, հյուրընկալելու նրանց, որպեսզի վերջիններս ապագա հոգևորականների հետ կիսվեն իրենց փորձառությամբ և մտածումներով:
Շնորհակալ ենք Սրբազան հորը մտերմիկ զրույցի համար:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180