Դիպլոմների հանձնման արարողություն Գևորգյան հոգևոր ճեմարանում

Տոնական օրվա շարունակությունը իր հանգուցալուծումը ստացավ արդեն իսկ ավանդույթ դարձած շրջանավարտ ուսանողներին դիպլոմների հանձնման արարողությամբ: Միջոցառումը սկսվեց ԳՀՃ Տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ Համբարձումյանի բացման առթիվ ասված խոսքով: Դասախոսների անունից շրջանավարտներին և սաներին իրենց խոսքն ուղղեցին Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու, ԳՀՃ դասախոս հոգշ. Տ Շահե Ծ. վրդ. Անանյանը և ԳՀՃ Կրոնագիտության դասախոս Պարգև Բարսեղյանը: Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռի արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու գերշ. Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի ձեռամբ:
Միջոցառումն ավարտվեց գերշ. Տ Նաթան արք. Հովհանիսյանի օրհնության խոսքով:

Միջոցառումը իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին Ճեմարանի զույգ երգչախմբերն ու Լույս հնգյակ երգչախումբը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180