Կարապետ Տեր-Մկրտչյան 

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։ 1889 թվականի հունիսի 17-ին Գևորգյան ճեմարանի 15-ամյակի առթիվ Գայանե վանքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն։ Առաջին անգամ ճեմարանավարտ սաները ստացան սարկավագության կոչում։ Ճեմարանավարտ առաջին սարկավագներից էր Կարապետ Տեր-Մկրտչյանը, որն իր ընկերների հետ դեռ պիտի ապացուցեր, որ ճեմարանը իրավմամբ գիտության կաճառ է, որ իրենք միայն առաջինն են այն աստղաբույլի, որ դեռ դարեդար շողշողալու էր։ Կարապետ սարկավագը գնում է Գերմանիա՝ ուսումը շարունակելու։ Գերմանիայում է ձևավորվում Կարապետ Տեր-Մկրտչյան գիտնականը։ Սովորելով տարբեր համալսարաններում, տարբեր գիտնականների մոտ՝ 1893 թվին Կարապետ սարկավագը ստանում է դոկտորի աստիճան, իսկ մեկ տարուց՝ աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 1894 թվականին  Կարապետ սարկավագը վերդառում է Էջմիածին։ Նույն թվականին էլ կուսակրոն դառնալով՝ նշանակվում է Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանական, կրոնագիտական առարկաների ուսուցիչ։ Մեկ տարի անց ստանում է վարդապետական աստիճան, իսկ 1899 թվականի հունիսի 30-ին նշանակվում ճեմարանի տեսուչ։ Նա լծվում է ճեմարանի զարգացման գործին․մշակում և ներմուծում է ճեմարանում մի շարք առարկաներ և ծրագրեր։ Ճեմարանին զուգահեռ ստանձնում է նաև «Արարատ» ամսագրի խմբագրի պաշտոնը։ 1903 թվից նախ Կարապետ վարդապետը նշանակվում է Երևանի թեմակալի փոխանորդ, ապա 1906-ից՝ Ալեքսանդրապոլի, իսկ 1907 թվականից արդեն դառնում է Ատրպատականի թեմակալ առաջնորդ՝ նույն թվականին ստանալով ծայրագույն վարդապետական աստիճան։ Հովվական կյանքը նույնպես հաջող էր Կարապետ ծ․վրդ․Տեր-Մկրտչյանի համար։ 1909 թվականի հոկտեմբերի 25-ին Կարապետ Տեր-Մկրտչյանը ձեռնադրվում է եպիսկոպոս և վերադառնում Էջմիածին՝ իր նախկին բեղուն գիտական կյանքին։ Նա մեծ ներդրում ունեցավ հայ մտքի զարգացման գործում․ գտավ, տպեց, գրեց ու թարգմանեց մի շարք աշխատություններ, որոնցով իր անունը հայտնի դարձրեց իրենից հետո եկողներին։ Վախճանվեց 1915 թվի նոյեմբերի 19-ին և թաղվեց Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։

Շրջանավարտներ

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. –ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։

Լևոն Շանթ

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:

Երվանդ Տեր-Մինասյան

Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախ՝ Գևորգյան հորգևոր ճեմարան։

Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180