Մայիս 22-ին ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ ջանքերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը եւ Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը անցկացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Գիտաժողովին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետեանը: Մասնակցում էին ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից: Գիտաժողովին իր մասնակցությունը բերեց նաեւ ԳՀՃ տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Նա ներկայացավ «Եկեղեցի-պետություն հարաբերությունները. պատմական ակնարկ» զեկույցով: Գիտաժողովին մասնակցում էին նաեւ ԳՀՃ դասախոսներ:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180