Սեպտեմբերի 5-ին Գևորգյան Հոգևոր Ճեմարանում էր Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Հայագիտության, հայերենի և մշակույթի մասնագետ, պրոֆեսոր Փիթըր Քաուին (Peter Cowe): Յիշեցնենք, որ վերջինս Հայաստան էր ժամանել նաև անցած տարի աշնանը և մասնակցում էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Սբ. Էջմիածնի Մատենադարանի կողմից կազմակերպված միջազգային աստվածաշնչագիտական գիտաժողովին՝ նվիրված Ոսկան Երևանցու Աստվածաշնչի տպագրության 350- ամյակին:
Այս անգամ պրոֆեսորը ճեմարանում էր բարեկամական այցով, որի ընթացքում նա հանդիպեց ճեմարանականների հետ և նրանց համար ընթերցեց մի հետաքրքրական զեկուցում՝ նվիրված հայրեն Աստվածաշնչի ուսումնասիրություններին:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180