Վաղը՝ նոյեմբերի 11-ին՝ Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիել, Միքայել և ամենայն երկնային զորացն տոնի օրը, Ճեմարանի Սրբոց Հրեշտակապետաց մատռան անվանակոչության օրն է: Այդ առթիվ մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ: Ինչպես եկեղեցական կարգն է թելադրում, ամեն մեծ տոնի նախօրեին կատարվում է նախատոնակ, ուստի՝
ճեմարանականներն այսօր երեկոյան աստվածպաշտության ժամանակ՝ ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ ԳՀՃ Տեսուչ հոգշ. Տ Գարեգին վրդ Համբարձումյանի մասնակցեցին Սրբոց Հրեշտակապետաց տոնի նախատոնակին:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180