Ճեմարանականները շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը մատուցել անգամ ճեմարանի սահմաններից դուրս՝ իրենց բնակավայրերում: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչության հովանավորությամբ Ճեմարանի ավագ լսարանի սաները մոտ մեկ շաբաթ շարունակ այցելեցին Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքների եւ մարզերի դպրոցներ, որտեղ հանդիպումներ ունեցան տվյալ դպրոցների ավարտական լսարանների աշակերտներիի հետ: Իրենց խոսքի ընթացքում նրանք աշակերտներին ներկայացրեցին ճեմարանի պատմությունը, առաքելությունը, ուսանողական կյանքը, ապագա ծրագրերն ու նպատակները:

Հ.Գ. Հանդիպումից հետո, շրջանավարտներից ոմանք ցանկություն հայտնեցին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Գևորգյան հոգևոր ճեմարան, ավելի մոտիկից ծանոթանալու ճեմարանական կյանքին:

 

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180