Հունիսի 15-ի երեկոյան Գևորգյան հոգևոր ճեմարան էին այցելել Լեռնային Ղարաբաղի սահմանապահ զորքերի երկու գեներալներ՝ Գեներալ Լեյտենանտ Նվեր Թորոսյանը և Գեներալ Լեյտենանտ Հենրիխ Ասլիբեկյանը: Վերջիններս Ճեմարան էին բերել իրենց կողմից պատրաստված Սուրբ Գևորգ զորավարի ոսկեձույլ հարթաքանդակը:
Հյուրերին ճեմարանում ընդվնեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Հանդիպման ընթացքում ներկաներին միացավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Լուսարարապետ գերաշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանը:
Այս օրը գեներալների համար նշանավորվել էր նաև մեկ այլ կարևոր հանգամանքով ևս: Պարոնայք սպաները պարգևատրվել էին շքանշաններով՝ իրենց անձնվեր սահմանապահ ծառայության համար: Այդ առթիվ հանդիպման ավարտին Սրբազան հայրը օրհնության աղոթք բարձրացրեց առ Աստված, խնդրելով որպեսզի Տերը զորացնի մեր զորականաց և նրանց հզոր բազկի միջոցով անսասան պահի մեր երկրի սահմանների ամբողջականությունը:
Ի սրտե Գևորգյան հոգևոր ճեմարանի անունից շնորհավորում ենք զորավարներին, նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ, և շնորհակալություն ենք հայտնում հիանալի նվերի համար:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180