Մարտի 27-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հյուրերն էին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայսատանյան գրասենյակի աշխատակիցները` գլխավորությամբ գրասենյակի պատասխանատու Տանիա Ռադոչայի: Վերջիններիս ճեմարան կատարած այցելությունը տեղի ունեցավ ԳՀՃ դասախոս Ինգա Հարությունյանի նախաձեռնությամբ: Հյուրերը սկզբում հանդիպեցին ԳՀՃ տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի հետ, ապա հանդիպում ունեցան Ճեմարանի Ե լսարանի գործնական և դավանաբանութեան հոսքի սաների, ինչպես նաև Քահանայից պատրաստության Գ լսարանի սաների հետ: Դասախոսությունը նվիրված էր Հայաստանում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին, ինչպես նաև այս ոլորտում UNICEF-ի իրականացրած գործունեությանը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180