Տարվույս մարտ 26-ին ԳՀՃ Բ լսարանի սաները՝ առաջնորդությամբ տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի ուխտավորաբար այցելեցին Նորավանքի վանական համալիր, ուր ձեռամբ տեսուչ հայր սուրբի մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Ուխտավորներին միացել էին նաև հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը և պրոդյուսեր Արմէն Համբարձումյանը: Հավարտ Պատարագի և սիրո ճաշի, Հրանտ Թոխատյանը մտերմիկ զրույց ունեցավ ճեմարանցիների հետ, որի ընթացքին անդրադարձավ մարդու կյանքում արվեստի դերին և Հայաստանի այսօրվա մշակութային կյանքին:
Այնուհետև ճեմարանականները շարունակեցին իրենց ուխտագնացությունը և այցելեցին սահմանամերձ Խաչիկ գյուղ, ուր գյուղի համայնքի, եկեղեցու երգչախմբի եւ համայնքի հոգևոր պատասխանատու բրշ. Արսեն սրկ. Մաթևոսյանի հետ միասին մասնակցեցին երեկոյան աղոթքի: Հընթաց աղոթքի Հայր Գարեգինն իր պատգամը փոխանցեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Ուխտագնացությունն ավարտվեց Խաչիկ գյուղի սահմանապահ զորամասում, ուր սաները ի մոտո ծանոթացան զինվորների առորյա կեանքին և առիթ ունեցան իրենց հարցերն ուղղելու սպաներին:
Սուրբ գրքի սերտողությամբ ավարտվեց ուխտագնացությունը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180