Այսօր Ճեմարան էր այցելել Սուրիան Ուղղափառ (Ասորի ուղղափառ) եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Մար Իգնատիոս Աֆրամ Բ Գամիշլի պատրիարքը։
Նորին Սրբութայնը ողջույնի և բարիգալստյան խոսքով դիմեց ճեմարանի տեսուչ` Հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը` մաղթելով ամենայն բարիք հոգևոր ծառայության մեջ:
Պատրիարքը խոսեց Սուրիանի եկեղեցու ներկայիս վիճակի մասին, Հայ և Սուրիանի եկեղեցիների վաղեմի բարեկամության և ի Քրիստոս միության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց սիրալիր ընդունելության համար։
Ճեմարանականներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Նորին Սրբություն պատրիարքին։
Աֆրամ պատրիարքին ուղեկցում էին Սուրիանի ուղղափառ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ` գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ` գերշ. Տեր Հովնան եպս. Հակոբյանը:
Հանդիպման ավարտին հյուրերի համար ելույթ ունեցավ Ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը` ղեկավարությամբ բարշ. Արթուր սրկ. Վարդանյանի:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180