Նոյեմբերի 5-ին և 6-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանում էր Ստրասբուրգի համալսարանից Աստվածաբանական գիտությունների դոկտոր Ռեժինե Յունզինկերը: Վերջինս այս երկու օրերի ընթացքում հանդիպումներ ունեցավ ճեմարանի ավագ սլարանի սաների հետ, որոնց ընթացքում ճեմարանականներին ներկայացրեց հինկտակարանյան հետաքրքրաշարժ նյութեր: Առաջին բանախոսությունը նվիրված էր Ծննդոց Բ գլխի ուսումնասիրությանը, թե ինչպես Աստված ստեղծեց կնոջը, իսկ երկրորդ բանախոսությունը նվիրված էր Ծննդոց ԼԳ գլխի ուսումնասիրությանը, որի ընթացքում քննարկվեց այն հարցը, թե ինչպես է Հակոբը դեմ առ դեմ մենամարտում Աստուծո հետ:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180