Այսօր Գևորգյան Հոգևոր Ճեմարանում հյուրնկալվել էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը: Տյար Հեքեքյանը և ԳՀՃ տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբաձումյանը շրջեցին ճեմարանի առաջին հարկի սրահում՝ ծանոթանալով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ անցկացվող «Արարող ձեռքեր» ցուցահանդեսին, եղան ԳՀՃ Կոմիտասի անվան դահլիճում: Հանդիպման ավարտին մաեստրո Հեքեքյանը ներկա գտնվեց ԳՀՃ «Էջմիածին» երգչախմբի փորձին: Հիացմունք արտահայտելով կատարված մեծ աշխատանքի համար` տյար Հեքեքյանը ոգևորիչ խոսքով և որոշակի խորհուրդներով քաջալերեց երգչախմբի անդամներին:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180