Ճեմարանականների օրն այսօր հագեցած էր հետաքրքիր դասախոսություններով: Երեկոյան ավագ լսարանների համար դասախոսությամբ ներկայացավ CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը, որը ներկայումս հանդիսանում է հակամարտությունների կարգավորման և անցումային հասարակությունների ուսումնասիրման լավագույն մասնագետներից մեկն ամբողջ աշխարհում: Հանդիպումն անցավ բավական դինամիկ: Պարոն Մարտիրոսյանը ճեմարանականներին ներկայացրեց բանակցային հմտությունների կարևորությունը, դրանց ընկալումների փոփոխությունները վերջին տարիներին միջազգային հարաբերություններում: Ճեմարանականներն իրենց փորձով համոզվեցին դրանում՝ Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների դասընթացներում ընգրկված առաջադրանքներ կատարելով Արթուր Մարտիրոսյանի մեկնաբանություններով:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180