Երվանդ Տեր-Մինասյան
Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախը՝ Գևորգյան հորգևոր ճեմարանը։ Ճեմարանում նա աշակերտել է Կարապետ Տեր-Մկրտչյանին, Գարեգին վրդ․Հովսեփյանցին, Կոմիտաս վարդապետին և այլոց։ Ճեմարանը դառնում է այն դարբնոցը, որտեղ ձևավորվում է և՛ Տեր-Մինասյան անհատը, և՛ գիտնականը, և՛ եկեղեցականը։ Տեր-Մինասյանը գերազանցությամբ է ավարտում նաև ճեմարանը՝ աչքի ընկնելով ավարտաճառի գիտականությամբ, որը տպագրվում է <<Արարատ>> ամսագրում։ 1901 թվին ձեռնադրվելով սարկավագ՝ Երվանդ Տեր-Մինասյանը գնում է Գերմանիա՝ ուսումը շարունակելու։ Սովորելով տեղի 2 համալսարաններում՝ Տեր-Մինասյանը բախտ է ունենում աշակերտելու ժամանակի մեծահամբավ գիտնականներից մեկին՝ Ադոլֆ Հառնակին։ Գերմանիան էլ է կարողանում նվաճել Երվանդ Տեր-Մինասյանը, և արդեն դոկտորի կոչումով սարկավագը 1904 թվականին վերադառնում է Էջմիածին։ Նույն թվականին էլ ձեռնադրվելով կուսակրոն քահանա՝ նշանակվում է ճեմարանում կրոնական առարկաների դասախոս։ Ճեմարանում տարեցտարի զարգանալով՝ Երվանդ աբեղան դառնում է վարդապետ և շարունակում իր արգասաբեր գործունեությունը եկեղեցում։ 1910 թվականի փետրվարի 9-ին իր իսկ որոշմամբ Երվանդ վարդապետը թողնում է հոգևոր կարգը։ Դառնալով աշխարհական՝ նա շարունակում է իր ազգանվեր և եկեղեցասեր գործունեությունը՝ իր անունը դաջելով հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։ Մեծահամբավ գիտնականը վախճանվել է 1974 թվականի հուլիսի 12-ին։
Շրջանավարտներ
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180