Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչին կից գեղարվեստական խորհուրդը գործում է 2015թ. նոյեմբեր ամսից:
Խորհրդի նպատակն է՝ տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցներով կերտել Ճեմարանականի մեջ գեղարվեստական բարձր ճաշակ, դաստիարակել լայն աշխարհայացք, կազմկերպել տարբեր միջոցառումներ, որոնք ոչ միայն կապահովեն Ճեմարանի սաների շփումը նշանավոր մշակութային և ազգային գործիչների հետ, այլ նաև հնարավորոթյուն կընձեռնեն հաղորդակից լինել նրանց արվեստին: Ինչպես գեղագիտական բարձր ճաշակի կերտման, այնպես էլ ընդհանուր զարգացվածության համար Գեղարվեստական խորհորդն առանձնակի շեշտադրում է կատարում մշակութային օջախներ այցելություններին և մշակութային տարբեր խմբերի հետ ճեմարանականների համագործակցությանը: Առանձնակի ուշադրություն է դարձվում իրենց տաղանդով աչքի ընկնող ճեմարանականներին՝ փորձելով ստեղծել հնարավոր բոլոր պայմանները դրանք ամրացնելու, զարգացնելու և հնարավորինս մասնագիտական բարձրակետին հասցնելու համար:
Գեղարվեստական խորհուրդը նաև ամեն տարի կազմակերպում է մտավոր զարգացվածությունը խթանող մրցույթներ, որի շրջանակներում ճեմարանցիները պետք է դրսևորեն իրենց ստեղծագործական ձիրքերը: Հաղթողները արժանանում են բազմապիսի մրցանակների:
Գեղարվեստական խորհրդի կազմում ընգրկված են Ճեմարանում արվեստին վերաբերող առարկաների դասախոսները:
Այսօրվա կազմն է՝
- Տ. Գարեգին վրդ. Համբարձումյան – ԳՀՃ տեսուչ
- Արթուր սրկ. Վարդանյան – Եկեղեցական երաժշտության դասախոս, ԳՀՃ միջոցառումների համակարգող, «Էջմիածին» երգչախմբի ղեկավար
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյան – ասմունքի դասախոս
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նելլի Խերանյան – խոսքի մատուցման արվեստի դասախոս
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան – ԳՀՃ երգչախմբի խմբավար
- Նազենի Ղարիբյան – Եկեղեցական արվեստի դասախոս
- Կատարինե Հովսեփյան – դաշնամուրի և սոլֆեջիոյի դասախոս

© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180