ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) գիտական խորհուրդն աստվածաբանական բարձրագույն հաստատության կառավարման մարմինն է, որի առաքելությունը Ճեմարանի զարգացման ռազմավարական ծրագրերի, միջբուհական և միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների մշակումն է:

Գիտական խորհուրդը մշակում է նաև ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման ու կառավարման ընթացիկ և հեռանկարային հիմնահարցերը: Գիտական խորհուրդը լիազորություններ ունի նաև կատարելու կանոնադրական փոփոխություններ, մշակելու Ճեմարանի մասնաճյուղեր, ֆակուլտետներ, աստվածաբանական և գիտահետազոտական կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպեu նաև ամբիոններ ու կառուցվածքային այլ uտորաբաժանումներ uտեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ առաջարկներ, կանոնադրություններ և կանոնակարգեր:

Ընդհանուր առմամբ Ճեմարանի գիտական խորհուրդն իրականացնում է Ճեմարանի և Մայր Աթոռի մյուս հոգևոր կրթական հաստատություների ընթացիկ և հեռանկարային կառավարումը:

Գիտական խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որը վավերացնում և նրա մշակած ծրագրերը և կյանքի կոչում դրանք:

 

 

 

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 321

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 321