Պատմություն և առաքելություն

Հայոց Եկեղեցու հոգեւոր սպասաւոր լինել նշանակում է հանուն Քրիստոսի կենարար խոսքի տարածման և հայ  ազգի հոգևոր-բարոյական զարթոնքի ներդնել ողջ ներուժդ:

Ճեմարանի պատմությունը

Տեսչի խոսք

Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառությունը խարսխված է աղոթական կյանքի վրա, շաղախված աստվածաբանությամբ և բյուրեղացած գործնական կիրառությամբ:

Ճեմարանը յուրահատուկ հաստատություն է, որի սաներն ամեն օր հնարավորություն ունեն առնչվելու Մայր Աթոռի հոգևոր զորությանը ու, ոգեշնչվելով մեր եկեղեցու հայրերի ժառանգությամբ, կերտվելու որպես ապագա սպասավորներ Տիրոջ հնձառատ անդաստանի:

Ներկայիս համատարած հոգևոր ու բարոյական քաղցի պայմաններում նորովի կարևորված է հայրենիքի հանդեպ սիրով ու Հիսուս Քրիստոսի Ավետարանի փրկության ավետիսի տարածման ջերմեռանդությամբ լցված երիտասարդ հոգևորականների պատրաստությունը:

Ճեմարանական մեր կյանքը էլ ավելի նվիրական է դառնում` ամփոփվելով մարդակերտումի և հոգեկերտումի այնպիսի հանգրվանային գաղափարներով, ինչպիսիք են պատասխանատվությունը, հանձնառությունն ու բարեպաշտությունը: Այստեղ ոտք դրած յուրաքանչյուր սան դառնում է զավակն այն տեսիլքի, որով հիմնվել է Միածնաէջ լուսո խորանը, և, միախառնվելով այստեղից ճառագող լույսին, լուսավորվում` սպասավորելու մեր Մայր Եկեղեցուն ու հինավուրց ազգին:

Գարեգին վարդապետ Համբարձումյան

Տեսուչ Գևորգյան Հոգեւոր Ճեմարանի

 

ԳՀՃ Տեսչի այցելությունը Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված Andhra Pardesh նահանգի ներկայացմանը

ԳՀՃ Տեսչի այցելությունը Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված Andhra Pardesh նահանգի ներկայացմանը` ուղեկցությամբ Ճեմարանի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու բրշ. Հարություն սրկ. Քեշիշյանի:

Ավելին..

Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում

Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում դասախոսեց Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան՝ Գևորգ Դանիելյանը…

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180