Ճեմարանի շրջափակը

Թեև Գևորգյան հոգևոր ճեմարան ասելիս հասկանում ենք բուն ուսումնական մասնաշենքը, որը կառուցվել է 1874թ., սակայն այսօր այս անվան տակ հասկացվում է մի կրթական համալիր, որը ներառում է մի քանի կառուցներ: Այդ համալիրը կոչում են Գևորգյան հոգրևոր ճեմարանի շրջափակ:

Ճեմարանի շրջափակում գլխավոր կառույցը ԳՀՃ ուսումնական մասնաշենքն է: Ուսումնական հաստատության հիմնադրման տեղի հարցում Գևորգ Դ Մեծագործ Հայրապետն այն կարծիքին էր, որ հոգևոր կրթօջախը չպետք է Մայր Աթոռից հեռացնել, և այն հարկավոր է կառուցել տաճարի հարևանությամբ: Շինարարական աշխատանքները սկսելու համար Կ. Պոլսից հրավիրեցին ճարտարապետ Հարություն Աբգարյանին, ով 1869թ. գարնանը Վեհափառին ներկայացրեց հոգևոր շինության հատակագիծը: Նույն թվականի մայիսի 28-ին՝ Գևորգ Դ կաթողիկոսի օծման երկրորդ տարեդարձի օրը, սկսվեցին ճեմարանի կառուցման աշխատանքները:

Ճեմարանի շրջափակի մաս է կազմում նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին: Մինչ այս եկեղեցու կառուցումը ճեմարանցիները պատարագների և ժամերգությունների մասնկացում էին Մայր Տաճարում և հնարավորություն չէին ունենում ամբողջությամբ ներգրավվելու ծիսական կյանքի մեջ: Այդ ամենը պատճառ էր դառնում ծեսին լավ ծանոթ չլինելու: Այս խնդիրները մտահոգում են Հայրապետին: Վերջինս որոշում է Ճեմարանի տարածքում կառուցել մի եկեղեցի, որը հիմք կծառայի ճեմարանցիների ծիսական կյանքի դաստիարակության համար:

Շրջափակի մեջ են մտնում նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանրակացարանային մասնաշենքը, որտեղ ճեմարանցիները անց են կացնում իրենց օրվա մեծ մասը: Այս շենքը նրանց տունն է դառնում, տարվա շուրջ տասը ամիսների ընթացքում :

Ճեմարանի շրջափակի երրորդ խոշոր կառույցը հանդիսությունների սրահն է, որն իր առաջին հարկում ունի նաև սպորտ դահլիճ: Այս սրահում ճեմարանցիները անց են կացնում իրենց մի շարք միջոցառումները, երգչախմբի փորձերը:

Շրջափակում տեղակայված են Նոր Ջուղայի խաչքարերի օրինակով վերականգնված խաչքարեր, ուսումնական մասնաշենքի առջևում տեղակայված է Ռաֆայել Պատկանյանի կիսանդրին, ինչպես նաև 2014թ. կանգեցված Սահակ Պարթև հուշարձանը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180