Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարանաը) Հայաստանում հիմնադրված և մինչև օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Ուսման տևողությունը վեց տարի է՝ բակալավրիատի (չորս տարի) և մագիստրատուրայի (երկու տարի) ծրագրերով: 2016թ. Վեհափառ հայրապետի օրհնությամբ և կրթության ու գիտության նախարարության կողմից Ճեմարանին շնորհվեց Աստպիրանտական կրթություն տալու իրավունք: Ճեմարանը գիշերօթիկ ուսումնական հաստատություն է: Ճեմարանում ուսումն անվճար է: Այստեղ կարող են ընդունվել ՀՀ և արտասահմանյան երկրների մինչև 23 տարական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ ավելի բարձր կրթություն և զավակ են Հայստանյանց Առաքելական Սբ. Եկեղեցու:

Նախքան քննությունները դիմորդները պետք է ճանաչողական զրույց ունենան տեսչության հետ հետևյալ հարցերի շուրջ.

  1. Սուրբ գրքի իմացություն
  2. Հայ եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
  3. Ինքնաարտահայտվելու կարողություն:

Դիմորդները քննություններ և ստուգարքներ են հանձնում հետևյալ առարկաներից.

  1. Հայոց լեզու (գրավոր, հարցարանով)
  2. Հայ գրականություն (բանավոր քննություն)
  3. Հայոց պատմություն (բանավոր քննություն)
  4. Երաժշտություն (ստուգարք)
  5. Անգլերեն

Քննություններն ընդունվում են առարկայական հանձնաժողովի կողմից, որոնք հաստատվում են Ամենայն Հայոց հայրապետի կողմից:

Քննություններին դիմորդների պատասխանները գնահատվում են 10 միավորանոց համակարգով:

Որևէ առարկայից 5-ից ցածր գնահատական ստանալու դեպքում դիմորդը քննությունները չի շարունակում:

Դիմորդները ճեմարան են ընդունվում մրցույթով՝ ըստ իրենց ստացած գնահատականների: Նրանց ընդունման հրամանը տալիս է Ամենայն Հայոց Հայրապետը:

Զինապարտ ուսանողները ուսման տարիներին սահմանված կարգով տարեկետում են ստանում:

Ճեմարան ընդունվածները՝

-ապահովվում են կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով: Ունենում են հանգստյան ժամեր, օրեր ու արձակուրդներ:

Դիմորդները ներկայացնում են՝

  1. Դիմում Ճեմարանի տեսչի անունով (լրացվում է տեղում)
  2. Միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վկայական (բնօրինակը)
  3. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
  4. Տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից
  5. Բժշկական վավերացման տեղեկանք
  6. Բնութագիր (դպրոցի տնօրենից)
  7. Տեղեկանք բնակավայրից
  8. Մկրտության վկայական
  9. Ինքնակենսագրություն
  10. Երկու լուսանկար (3x4)

Դիմումները ընդունվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարությունում

Դիմորդի համար նախատեսված ծրագիրը կարող եք ներբեռնել ստորև՝

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 321

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 321