ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն առկա ուսուցմամբ «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):
ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3×4 չափսի).
  2. մկրտության վկայական.
  3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները.
  4. օտար լեզու, նաև ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը.
    1) 
    Անգլերեն – «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,
    2) Ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
    3) Գերմաներեն – «on DaF»՝ 60 միավոր,
    4) Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ – 25 միավոր:
  5. Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
    Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019 թ. մայիսի 13-ից հունիսի 28-ը ներառյալ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը 10:00 – 16:00-ը:
    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտուրայի բաժին, հեռ. 010 517 180/189: