Սեպտեմբերի 12-ին Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տեղի ունեցավ Ճեմարանի ուսումնական նոր տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությունը սկսվեց Վերատեսուչ սրբազան հոր շուտափույթ առողջացման համար առ Աստուած առաքած աղոթքով և ուսանողների օրհնության կարգով: Այնուհետև ԳՀՃ Տեսուչ Հոգեշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը ողջունեց ներկաներին ազդարարելով հանդիսության սկիզբը: Արարողությունը ավարտվեց Վեհափառ Հոր օրհնության խոսքով:
Հ.Գ. Հանդիսությունը իրենց գեղարվեստական համարներով զարդարեցին ԳՀՃ երգչախումբը և Արարատյան հայրապետական թեմի լարային քառյակը:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180