Այսօր օրհնությամբ ԳՀՃ տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի և նախաձեռնությամբ ճեմարանի Զ լսարանի սան՝ Դավիթ սրկ. Սահակյանի ու մի խումբ ճեմարանականների մեր մեծ քրիստոնյա ընտանիքին միացան Զատիկ աջակցության կենտրոնի ևս հինգ սաներ: Նախորդ տարվա սեպտեմբերից մի խումբ ճեմարանականներ կամավորաբար ամեն շաբաթ այցելում են Զատիկ աջակցության կենտրոն: Արդեն երկրորդ անգամն է, որ երեխաները ցանկություն են հայտնում մկրտվել: Կնքահայրերի պատասխանատվությունը ստանձնեցին ավագ լսարանի ճեմարանականները: Աջակցության կենտրոնի սաները ներկա եղան պատարագին, իսկ մկրտությունից հետո օգտվեցին հյուրասիրությունից: Ճեմարանականները պատրաստել էին նրանց համար փոքրիկ միջոցառում:
Փառք քեզ Աստված, հաղագս ամենայնի փառք քեզ:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180