«Զատիկ» աջակցության կենտրոնի սաների այցելությունը Ճեմարան

Սուրբ Խաչի Զ Կիրակի օրը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ավագ լսարանի սաների նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Զատիկ» աջակցության կենտրոնի մի խումբ հրաշամանուկներ: Ճեմարանականների ուղեկցությամբ նրանք մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, հավարտ որի ծանոթացան Սուրբ Աթոռի պատմությանը, այցելեցին թանգարաններ, որտեղ նրանք հաղորդ եղան ազգային և եկեղեցական սրբությունների հետ:
Փոքրիկ էքսկուրսիայից հետո Սուրբ Աստվածածին Եկեղեցում ձեռամբ ԳՀՃ Տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի երկու երեխաներ մկրտվեցին, որոնց կնքահայրերը  ճեմարանական սարակավագներ էին: Ճաշկերույթից հետո ԳՀՃ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ սաների կողմից կազմակերպված մշակութային միջոցառում:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180