![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2017/10/22406114_1542326309178879_4916720530496287174_n.jpg)
Հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշանավորվում է Սրբոց Թարգմանչաց տոնով: Գևորգյան Հոգևոր Ճեմարանը որպես Սուրբ Թարգմանչների ժառանգության կրողն ու պահպանողը, մեծապես կարևորում է այս տոնի դերն ու նշանակությունը: Ուստի այդ առթիվ Հոկտեմբերի 13-ին` տոնի նախօրեին, Ճեմարանի Կոմիտասյան դահլիճում Երևանի պետական համալսարանի և Թարգամանության տեսության և պրակտիկայի ամբիոնի հետ միասին կազմակերպվել էր թարգմանության մրցույթին մասնակցած ուսանողների դիպլոմների հանձնման միջոցառում: Այս առթիվ ճեմարան էին այցելել Համալսարանի պրոռեկտոր տյար Ռուբեն Մարկոսյանը, թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ տիկին Ռուզաննա Ղազարյանը, համալսարանի մշակութային բաժնի պատասխանատու տիկին Կարինե Դավթյանը, ուսանողներ և մրցույթի մասնակիցներ: Միջոցառման սկզբում ներկաներին իրենց ողջույնի խեսքն ուղղեցին ԳՀՃ տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը, համալսարանի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչը: Այնուհետև տեղի ունեցավ հաղթող մասնակիցների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանդիսության ավարտին ԳՀՃ արտաքին հարաբերությունների պատասխանատու բրշ. Հարություն սրկ. Քեշիշյանը ներկաներին ուղեկցեց Մայր տաճար և ծանոթացրեց Մայր Աթոռի գանձերին:
Հ.Գ. Միջոցառումը իր գեղեցիկ կատարումներով զարդարեց ԳՀՃ Էջմիածին երգչախումբը:
Հ.Գ. Միջոցառումը իր գեղեցիկ կատարումներով զարդարեց ԳՀՃ Էջմիածին երգչախումբը:
![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2016/12/cropped-logo.png)
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180