Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Պատարագին ընթերցվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաև ԳՀՃ սաները: Պատարագից հետո տեղի ունեցավ միջոցառում՝ մասնակցությամբ ԵՊՀ և ԳՀՃ սաների: Իրենց խոսքերով հանդես եկան ԳՀՃ տեսուչ՝ հոգշ. Գարեգին վրդ. Համբարձումյանը և ԵՊՀ պրոռեկտոր տյար Ռուբեն Մարկոսյանը: Բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ. պրոֆ. Հայրապետ Մարգարյանը: Իրենց ելույթներով ներկայացան ԳՀՃ և ԵՊՀ երգչախմբերը, Մայր Տաճարի երգեհոնահար Մհեր Սամվելյանը և քանոնահարուհի Սոնա Մկրտչյանը, ասմունքող Էդվարդ Հովհաննիսյանը: Փակման խոսքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ Գևորգ եպս. Սարոյանը շեշտեց, արդեն ավանդույթ դարձած, երկու բուհերի համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառման կարևորությունը և պահպանիչ աղոթքով փակեց միջոցառումը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180