Ամբիոններ
Ամբիոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարանի) ուսումնական գործընթացի կազմակերպման գլխավոր ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին և հետազոտողներին: Ամբիոնի գործունեությունը կարգավորվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատած կանոնակարգով:
Երբ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետության բուհական համակարգը ներառվեց Բոլոնյան գործընթացում, ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում) ևս կարիք զգացվեց բուհական մասնագիտական կրթության նոր պահանջներին համապատասխան վերանայել և ճշգրտել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը: Ճեմարանի նախկին 4 ամբիոնների միավորմամբ վերակազմվեցին երկու` Պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների (պատմական աստվածաբանություն, հումանիտար և պատմական առարկաների, ինչպես նաև` լեզվաբանասիրական բաժանմունքներով) և Աստվածաբանության (աստվածաշնչագիտություն, դավանաբանություն և գործնական աստվածաբանություն բաժանմունքներով) ամբիոններ:
Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամբիոնի կազմի մեջ մտնում են պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ, ասիստենտներ, գիտաշխատողներ, ինչպես նաև ուսումնաօժանդակ անձնակազմ:
Ամբիոնի վարիչը հաստատում է ամբիոնի աշխատանքային ծրագրերը, դասախոսների և աշխատակիցների անհատական ծրագրերը, իրականացնում է մանկավարժական ծանրաբեռնվածության և ամբիոնի աշխատողների միջև գործառական պարտականությունների բաշխումը, վերահսկում դրանց կատարման ժամկետներն ու որակը: Պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչը փիլ. գիտ. թեկն., դոցենտ Ավետիս Քալաշյանն է իսկ Աստվածաբանության ամբիոնի վարիչը Հրաչ սրկ. Սարգսյանն է
Ամբիոնի գործունեության դաշտի մեջ է մտնում ուսումնական ծրագրերով նախատեսված աստվածաբանական, գիտա-տեսական պատշաճ մակարդակով դասախոսութունների, գործնական, սեմինար և ուսումնական այլ պարապունքների անցկացումը, ուսանողների ավարտական աշխատանքերի, մագիստրոսական թեզերի ղեկավարումը, քննությունների և ստուգարքների անցկացումը, ինչպես նաև դասախոսների աշխատանքային փորձի ուսումնասիրումը, դասալսումների իրականացումը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման օժանդակումը:
Ստորև ներկայացված են Գևորգյան հոգևոր ճեմարանի ամբիոններում դասավանդող դասախոսների և առարկաների ցանկը
Աստվածաշնչագիտության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝ Դանիել վրդ. Թումանյան
- Դանիել վրդ. Թումանյան- Հնգամատյան, Աստվածաշնչի կանոն, Աստվածաշնչի պատմական գրքեր
- Գևորգ Տեր-Վարդնայան – Հայերեն Աստվածաշնչի բնագրագիտություն
- Նշան վրդ. Հմայակյան – Պողոս առաքյալի աստվածաբանություն
- Շահե ծ. վրդ. Անանյան – Պարականոն գրականություն
- Գաբրիել քհն. Վարդանյան – Հին Կտակարանի ներածություն, Մարգարեական գրականություն
- Գարեգին վրդ. Համբարձումյան – Իմաստութենական գրականություն, Սուրբգրային Աստվածաբանություն
- Արսեն Բոբոխյան – Հին Մերձավոր Արևելքը և Հին Կտակարանը
- Արտակ Գնունի – Աստվածաշնչական հնագիտությունը, Աստվածաշնչի պատմություն
- Ռուբեն վրդ. Զարգարյան – Նոր Կտակարանի մեկնություն
- Սիփան քհն. Գրիգորյան – Նոր Կտակարանի ներածություն
- Արշավիր Գաբուճյան – Կիրառական մեկնություն
Պատմական աստվածաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝ Անդրեաս վրդ. Եզեկյան
- Զաքարիա ծ. վրդ. Բաղումյան – Հայ եկեղեցու հայրեր
- Շահե ծ. վրդ. Անանյան – Ընդհանուր եկեղեցական մատենագրություն, Հայ եկեղեցու վարդապետական մտքի պատմություն, Քրիստոնեական եկեղեցու վարդապետական մտքի պատմություն
- Արարատ քհն. Պողոսյան – Հայ եկեղեցու պատմության, Հայ եկեղեցու պատմության աղբյուրագիտություն, Հայ եկեղեցու ժողովների պատմություն
- Պարգև Բարսեղյան- Հայ եկեղեցու պատմություն, Կրոնագիտություն և կրոնների պատմություն, Կրոն և մարդաբանություն, կրոնների պատմություն
- Արփենիկ Ղազարոսյան – Միջնադարյան Հայաստանի դպրոցներն ու վարդապետները, Հայ եկեղեցական մատենագրություն
- Անահիտ Ավագյան – Բողոքականություն, Հայրաբանություն, Ընդհանուր եկեղեցական մատենագրություն
- Գևորգ Տեր-Վարդանյան – Ձեռագրագիտություն, Բնագրագիտություն
- Կառլեն Միռումյան – Հայ փիլիսոփայության պատմություն
- Գառնիկ Հարությունյան – Կանոնական իրավունք
- Վահե Թորոսյան – Հայ եկեղեցու պատմություն
Դավանաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝ Շահե ծ.վրդ. Անանյան
- Շահե ծ. վրդ. Անանյան- Դավանաբանություն
- Գաբրիել քհն. Վարդանյան- Վարդապետական աստվածաբանություն
- Գոհար Հարությունյան-Տոմա- Ծիսական աստվածաբանություն, Դավանաբանություն, Ծիսաբանութեան ներածություն, Տոնագիտություն, Սրբախոսություն
- Բագրատ եպս. Գալստանյան – Քրիստոնեական եկեղեցիների սոցիալական ուսմունքը
- Ղևոնդ ավ. քհն. Մայիլյան- Արդի աղանդագիտություն և ջատագովություն, Դավանաբանություն
- Նազենի Ղարիբյան – Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն
Գործնական աստվածաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
- Մեսրոպ վրդ. Պարսամյան – Հոգևորություն
- Հովել քհն. Օհանյան – Հովվական խորհրդատվություն, Հոգեխնամք
- Պարգև Բարսեղյան –Կրոն և մարդաբանություն
- Բագրատ եպս. Գալստյան – Եկեղեցի և հասարակություն
- Մարիաննա Ապրեսյան – Սրբախոսություն և Հայսմավուրք
- Կարեն Նազարյան – Դիակոնիա
- Եսայի քհն. Արթենյան– Կապելանություն
- Կամո Վարդանյան– Մանկավարժություն, Հոգեբանություն
- Հրաչյա Հովհաննիսյան – Մանկավարժություն, Հոգեբանություն, Գիտահետազոտական աշխատանքների մեթոդիկա
- Հովհաննես քհն. Քեսապլյան – Ծիսագիտություն
- Արտակ սրկ. Ղևոնդյան – Եկեղեցական երաժշտություն
- Կատարինե Հովսեփյան – Սոլֆեջիո
- Մարկոս քհն. Մանգասարյան – Քարոզխոսություն
- Արշավիր Գաբուճյան – Քրիստոնեական բարոյագիտություն
Բանասիրության Ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
- Աշոտ Գալստյան – Հայոց լեզու-խոսքի մշակույթ
- Դավիթ Գյուրջինյան –Հայոց լեզու-խոսքի մշակույթ
- Ադելինա Խաչատուրյան – Անգլերեն
- Աննա Բայիբուրադյան – Անգլերեն
- Մարիամ Դավթյան – Անգլերեն
- Մարիամ Խաչատրյան – Անգլերեն
- Նաիրա Ստեփանյան – Անգլերեն
- Նինել Գասպարյան – Անգլերեն
- Միլանա Սարկիսովնա – Ռուսերեն
- Վաչագան Գրիգորյան – Հայ հին գրականություն
- Վաչագան Գրիգորյան – Հայ նոր գրականություն
- Վաչագան Գրիգորյան- Համաշխարհային գրականութիւն
- Նաիրա Պարոնյան – Գրաբար
- Նորայր Պողոսյան – Գրաբար
- Վիկտոր Կատվալյան – Գրաբար
- Ալվարդ Բարխուդարյան – Հունարեն
- Դանիել վրդ. Թումանյան- Եբրայեցերեն
Հումանիտար առարկաների ամբիոն
- Ավետիս Հարությունյան – Հայոց պատմություն
- Գրիգոր Բրուտյան – Տոմարագիտություն
- Ա. Բաղդասարյան – Փիլիսոփայություն
- Ա. Բաղդասարյան- Տրամաբանություն
- Դավիթ Հակոբյան – Ասմունք
- Նելլի Խերանյան – Ասմունք
- Մարինե Ղազարյան- Տնտեսագիտություն
- Ինֆորմատիկա
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180