ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Ապրիլի 10-ին` Ավագ Երկուշաբթի, Գևորգյան հոգևոր ճեմարանը կազմակերպել էր խոկման արարողություն Մայր Տաճարում ՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Դիվանապետ` գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյանի: Սբ. Էջմիածին եկած տարբեր ԲՈՒՀ-երի մեծաթիվ ուսանողների և զինվորականների համար կազմակերպված տարեկան այս խոկման արարողությունը նպատակ ուներ ամփոփելու Մեծ Պահքը և նշանավորելու Ավագ Շաբաթվա սկիզբը:
Ավագ Երկուշաբթի
Քառասնորդական պահքը նախորդում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարությանը: Ինչպես յուրաքանչյուր նշանավոր եկեղեցական տոն Սուրբ Հարութեան տոնն առավելապես ունի իրեն նախորդող շաբաթապահք: Այս շաբաթապահքը տարբերվում է մյուս շաբաթապահքերից նրանով, որ սրա ամեն օրը խորհրդանշում է Քրիստոսի կյաքի վերջին օրերը՝ Օծում, Մատնություն, Չարչարանքներ, Խաչելություն, Թաղում և Սբ. Հարություն: Ավագ Երկուշաբթին սկիզբ է դնում հենց այս կարևոր իրադարձությունների հիշատակությանը` մեզ հավատացեալներիս առաջնորդոլով դեպի մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180