Օրերս Հայաստան է այցելել Ասորի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս, Իրաքի թեմի՝ Մուսուլի, Էրբիլի և Քերքուքի առաջնորդ, մետրոպոլիտան Նիկոդեմոս Դաուդ Շարաշը, Ասորի Քաղդեական Եկեղեցու առաջնորդի, Իրաքի Կրոնից գործոց նախարարի, Բաղդադի որոշ պաշտոնատար անձանց հետ միասին: Հյուրերին ուղկեցում է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արք. Ասատուրյանը: Վերջիններս այսօր եղան Գևորգյան Հոգևոր Ճեմարանում, հանդիպեցին տեսուչ հայր սուրբին, պտտվեցին ճեմարանի տարբեր գրասենյանկներում և լսարաններում, ծանոթացան ճեմարանի պատմությանը, դաստիարակչական և կրթական կյանքին:
Հ.Գ. Կիրակի օրը` Սուրբ և Անմահ պատարագի ավարտին, բարձրաստիճան հյուրերը Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ միասնաբար կանգնելու են խաղաղության աղոթքի:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180