Հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշանավորվում է Սրբոց Թարգմանչաց տոնով: Գևորգյան Հոգևոր Ճեմարանը որպես Սուրբ Թարգմանչների ժառանգության կրողն ու պահպանողը, մեծապես կարևորում է այս տոնի դերն ու նշանակությունը: Ուստի այդ առթիվ Հոկտեմբերի 13-ին` տոնի նախօրեին, Ճեմարանի Կոմիտասյան դահլիճում Երևանի պետական համալսարանի և Թարգամանության տեսության և պրակտիկայի ամբիոնի հետ միասին կազմակերպվել էր թարգմանության մրցույթին մասնակցած ուսանողների դիպլոմների հանձնման միջոցառում: Այս առթիվ ճեմարան էին այցելել Համալսարանի պրոռեկտոր տյար Ռուբեն Մարկոսյանը, թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ տիկին Ռուզաննա Ղազարյանը, համալսարանի մշակութային բաժնի պատասխանատու տիկին Կարինե Դավթյանը, ուսանողներ և մրցույթի մասնակիցներ: Միջոցառման սկզբում ներկաներին իրենց ողջույնի խեսքն ուղղեցին ԳՀՃ տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը, համալսարանի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչը: Այնուհետև տեղի ունեցավ հաղթող մասնակիցների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանդիսության ավարտին ԳՀՃ արտաքին հարաբերությունների պատասխանատու բրշ. Հարություն սրկ. Քեշիշյանը ներկաներին ուղեկցեց Մայր տաճար և ծանոթացրեց Մայր Աթոռի գանձերին:
Հ.Գ. Միջոցառումը իր գեղեցիկ կատարումներով զարդարեց ԳՀՃ Էջմիածին երգչախումբը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180