![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2017/10/22730108_1551096401635203_6335851510819057292_n.jpg)
«Զատիկ» աջակցության կենտրոնի սաների այցելությունը Ճեմարան
Սուրբ Խաչի Զ Կիրակի օրը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ավագ լսարանի սաների նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Զատիկ» աջակցության կենտրոնի մի խումբ հրաշամանուկներ: Ճեմարանականների ուղեկցությամբ նրանք մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, հավարտ որի ծանոթացան Սուրբ Աթոռի պատմությանը, այցելեցին թանգարաններ, որտեղ նրանք հաղորդ եղան ազգային և եկեղեցական սրբությունների հետ:
Փոքրիկ էքսկուրսիայից հետո Սուրբ Աստվածածին Եկեղեցում ձեռամբ ԳՀՃ Տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի երկու երեխաներ մկրտվեցին, որոնց կնքահայրերը ճեմարանական սարակավագներ էին: Ճաշկերույթից հետո ԳՀՃ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ սաների կողմից կազմակերպված մշակութային միջոցառում:
![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2016/12/cropped-logo.png)
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180