Երեկ երեկոյան նշվեց Զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորության քսանամյակը: Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ Պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանը : Ողջույնի խոսք ասացին Ամենայն Հայոց Հայրապետը և պաշպանության նախարար Վիգեն Սարգյանը : Նախարարն իր խոսքում նշեց Հայ եկեղեցու դերի կարևորության մասին հայոց բանակում: Փաստ է, որ այսօր զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև շարքային զինվորը իր բանակային կյանքը չի պատկերացնում առանց հոգևոր սպասավորի կամ գնդերեցի: Մինչև այսօր Հայոց բանակում իրենց ծառայությունն են մատուցել Գևորգյան ճեմարանն ավարտած շուրջ երեք հարյուր հոգևորականներ, ուստի, որպես համերգի կարևոր մաս, իրենց կատարումով ներկայացան նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180