Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Պատարագին ընթերցվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաև ԳՀՃ սաները: Պատարագից հետո տեղի ունեցավ միջոցառում՝ մասնակցությամբ ԵՊՀ և ԳՀՃ սաների: Իրենց խոսքերով հանդես եկան ԳՀՃ տեսուչ՝ հոգշ. Գարեգին վրդ. Համբարձումյանը և ԵՊՀ պրոռեկտոր տյար Ռուբեն Մարկոսյանը: Բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ. պրոֆ. Հայրապետ Մարգարյանը: Իրենց ելույթներով ներկայացան ԳՀՃ և ԵՊՀ երգչախմբերը, Մայր Տաճարի երգեհոնահար Մհեր Սամվելյանը և քանոնահարուհի Սոնա Մկրտչյանը, ասմունքող Էդվարդ Հովհաննիսյանը: Փակման խոսքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ Գևորգ եպս. Սարոյանը շեշտեց, արդեն ավանդույթ դարձած, երկու բուհերի համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառման կարևորությունը և պահպանիչ աղոթքով փակեց միջոցառումը:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180