Այսօր տեղի ունեցավ «Արարող ձեռքեր» շարքի երրորդ ցուցահանդեսը Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այս անգամ ի ցույց էին դրված նկարչուհի Արևիկ Առաքելյանի և քանդակագործ Նարեկ Կնյազյանի ստեղծագործությունները։ Ներկաներին ողջույնի խոսք ասաց ԳՀՃ տեսուչ հոգեշ․ Տ․ Գարեգին վրդ․ Համբարձումյանը , ինչպես նաև` «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրեն արժանապատիվ Տեր Սևակ քհն․ Սարիբեկյանը։ Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն արժանապատիվ տ. Ասողիկ քհն. Կարապետյանը շնորհավորեց երիտասարդ արվեստագետներին և մաղթեց նորանոր հաջողություններ։ Ճեմարանականների հետ շփման ընթացքում քանդակագործ Նարեկ Կնյազյանը կարևորեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և հովանավորությամբ անցկացվող ցուցահանդեսը երիտասարդ արվեստագետների առաջընթացի և զարգացման համար, իսկ նկարչուհի Արևիկ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար, որն իրեն պարտավորեցնում է էլ ավելի առաջադիմելու և զարգանալու։ Երիտասարդ արվեստագետները փոքրիկ նվերներ ստացան ԳՀՃ տեսչի կողմից։
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180