Սեպտեմբերի 3-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հյուրն էր Մայր Աթոռի միաբան, ճեմարանականների համար շատ սիրելի հոգևորականներից Հոգշ. Տ. Շնորհք աբղ. Սարգսյանը, ով ներկայումս իր ծառայությունն է բերում Իսպանաբնակ հայ համայնքին և միաժամանակ շարունակում է իր ասպիրանտական կրթությունը: Ամռան և աշնան ընթացքին, երբ աշխարհասփյուռ հայ համայնքներից Հայաստան են ժամանում հայ հոգևորականները մայր հայրենիքում և Միածնաէջ Սուրբ Աթոռում անցկացնելու իրենց արձակուրդները, Ճեմարանը երբեք բաց չի թողնում հարմար առիթը, հյուրընկալելու նրանց, որպեսզի վերջիններս ապագա հոգևորականների հետ կիսվեն իրենց փորձառությամբ և մտածումներով:
Շնորհակալ ենք Հայր Շնորհքին մտերմիկ ու օգտակար զրույցի համար:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180