Ամիսներ առաջ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությունը՝ Գեղարվեստական խորհրդի հետ համատեղ խորհրդակցության արդյունքում ճեմարանում հայրտարարեց գրական մրցույթ՝ գրախոսության ժանրում: Գրախոսության թեման էր Հրանտ Մաթևոսեանի «Մեր վազքը» ստեղծագործությունը: Ամիսներ տևած մրցույթն ավարտվեց: Պարզ էին հաղթողներն ու ժյուրիի խրախուսանքին արժանացածները: Նրանք թվով յօթն էին: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրել էր Ճեմարանի Գ լսարանի սան՝ Հակոբ դպիր Թումանյանը: 

Մրցանակաբաշխութեյունը անց կացվեց ԳՀՃ հանդիսությունների սրահում: Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԳՀՃ տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Իրենց տպավորություններով կիսվեցին նաև ԳՀՃ դասախոսները և ժյուրիի անդամները: Հրավիրյալների թվում էր Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը, որի ձեռամբ էլ յաղթողներին Հանձնվեցին իրենց նվերները: Հավարտ հանդիսության սրբազան հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկա ճեմարանականներին եւ ժյուրիի անդամներին` մաղթելով նրանց նորանոր գրական բարձունքներ:


Իսկ հանդիսությունն իր գեղեցիկ կատարումներով զարդարեց «Էջմիածին» երգչախումբը՝ բրշ. Արթուր սրկ. Վարդանյանի ղեկավարութեամբ:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180