Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ սկզբում աշխատել է որպես դերասան, ապա Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում հայոց լեզվի ուսուցիչ, այնուհետև՝ Վանի մասնավոր Երամյան վարժարանում։ Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։ Գաղթելով Երևան՝ սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թթ. եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թթ. բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։ Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։ Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից: 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ, նա թողել է հսկայական ժառանգություն, թեև մեծ մասն էլ անտիպ է։ Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. «Գրեք լեռ…կամ սար»։ Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։ Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։

Շրջանավարտներ

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. –ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։

Լևոն Շանթ

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:

Երվանդ Տեր-Մինասյան

Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախ՝ Գևորգյան հորգևոր ճեմարան։

Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180