Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881 թվականին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը բերում է Էջմիածին և ուսման տալիս Գևորգյան ճեմարանում, որտեղ իր գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ընդունակությունների շնորհիվ շուտով փոքրիկ Սողոմոնն արժանանում է հատուկ ուշադրության: Սահակ Ամատունու ղեկավարությամբ և՛ տեսական, և՛ գործնական առումներով հիմնովին ուսումնասիրում է եկեղեցական երաժշտությունը, հայկական նոտագրությունը և հեղինակավոր աղբյուրներից գրի առնում հնագույն հոգևոր եղանակներ: Միաժամանակ շրջելով քաղաքներով ու գյուղերով՝ հավաքում ու գրի է առնում ժողովրդական երգեր, կատարում ստեղծագործական փորձեր: 1893թ.-ին ավարտում է ճեմարանը և նշանակվում երաժշտության ուսուցիչ, իսկ Մայր տաճարում՝ խմբավար:

1894թ.-ին ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունը (ի պատիվ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի), իսկ հաջորդ տարի՝ ստանում վարդապետական աստիճան: Նույն տարվա աշնանը Թիֆլիսում ուսանում է Մակար Եկմալյանի մոտ, 1896-99թթ.-ին ուսումը շարունակում և ավարտում է Բեռլինում՝ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում:

Կոմիտասը Միջազգային երաժշտական ընկերության (ՄԵԸ) հիմնադիր անդամներից է: Նա բազում անգամներ հանդես է եկել իր զեկուցումներով և ներկայացրել հայ ժողովրդական երգերն ու դրանց սեփական մշակումները: Ճեմարանի քառաձայն երգչախմբի հետ համերգներ է տվել էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1940թ.-ինԿ. Պոլսում կազմել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» (1912թ-ից՝ «Հայ գուսան») բազմաձայն երգչախումբը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտասի՝ արական երգչախմբի համար գրած վեհաշունչ «Պատարագը»: Իր բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը, որոնք վկայում են գեղջկական կենցաղի գերազանց իմացության, ազգային ոգին ամբողջությամբ իր մեջ կրող, գեղագիտական բազմապիսի հնարանքների տիրապետող և գիտնականի վերլուծական միտք ունեցող վարդապետի մասին:

Կոմիտասի ստեղծագործությունն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության հունի մեջ, ինչպես նաև մեծ ազդեցություն են ունեցել արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման գործում:

1915թ-ի ապրիլյան կոտորածները ծանր հարված հասցրին  Կոմիտաս վարդապետին, խանգարվեց նրա մտավոր աշխատանքը, և արդյունքում ընդհատվեց մեծանուն վարդապետի բեղմնավոր գործունեությունը: Ննջել է 1935թ.-ի հոկտեմբերի 22-ին և թաղվել Երևանի՝ իր անունը կրող զբոսայգու պանթեոնում: Այսօր Կոմիտաս վարդապետի անունն են կրում նաև վերոնշյալ զբոսայգում գտնվող թանգարան-ինստիտուտը, Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտական տունը, լարային քառյակ, պողոտա և այլն:

Շրջանավարտներ

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. –ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։

Լևոն Շանթ

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:

Երվանդ Տեր-Մինասյան

Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախ՝ Գևորգյան հորգևոր ճեմարան։

Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180