![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2017/11/23380301_1568067309938112_6878545381981553209_n.jpg)
Վաղը՝ նոյեմբերի 11-ին՝ Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիել, Միքայել և ամենայն երկնային զորացն տոնի օրը, Ճեմարանի Սրբոց Հրեշտակապետաց մատռան անվանակոչության օրն է: Այդ առթիվ մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ: Ինչպես եկեղեցական կարգն է թելադրում, ամեն մեծ տոնի նախօրեին կատարվում է նախատոնակ, ուստի՝
ճեմարանականներն այսօր երեկոյան աստվածպաշտության ժամանակ՝ ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ ԳՀՃ Տեսուչ հոգշ. Տ Գարեգին վրդ Համբարձումյանի մասնակցեցին Սրբոց Հրեշտակապետաց տոնի նախատոնակին:
![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2016/12/cropped-logo.png)
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180