![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2017/09/19149159_1432879150123596_855032681782288754_n.jpg)
Հունիսի 15-ի երեկոյան Գևորգյան հոգևոր ճեմարան էին այցելել Լեռնային Ղարաբաղի սահմանապահ զորքերի երկու գեներալներ՝ Գեներալ Լեյտենանտ Նվեր Թորոսյանը և Գեներալ Լեյտենանտ Հենրիխ Ասլիբեկյանը: Վերջիններս Ճեմարան էին բերել իրենց կողմից պատրաստված Սուրբ Գևորգ զորավարի ոսկեձույլ հարթաքանդակը:
Հյուրերին ճեմարանում ընդվնեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Հանդիպման ընթացքում ներկաներին միացավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Լուսարարապետ գերաշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանը:
Այս օրը գեներալների համար նշանավորվել էր նաև մեկ այլ կարևոր հանգամանքով ևս: Պարոնայք սպաները պարգևատրվել էին շքանշաններով՝ իրենց անձնվեր սահմանապահ ծառայության համար: Այդ առթիվ հանդիպման ավարտին Սրբազան հայրը օրհնության աղոթք բարձրացրեց առ Աստված, խնդրելով որպեսզի Տերը զորացնի մեր զորականաց և նրանց հզոր բազկի միջոցով անսասան պահի մեր երկրի սահմանների ամբողջականությունը:
Ի սրտե Գևորգյան հոգևոր ճեմարանի անունից շնորհավորում ենք զորավարներին, նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ, և շնորհակալություն ենք հայտնում հիանալի նվերի համար:
![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2016/12/cropped-logo.png)
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180