Օրերս ԳՀՃ ավագ լսարանների սաները Ապրիլյան հերոսամարտի հիշատակին ընդառաջ հանդիպում ունեցան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի՝ բարոյահոգեբանական պատրաստվածության աշխատանքների գծով շտաբի պետի տեղակալ գնդապետ՝ Ա. Թորոսյանի և Մարտական պատրաստվածության գծով տեղակալ գնդապետ՝ Ս. Բադասյանի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության մեջ գնդերեցների ունեցած դերը և մարտական պատրաստվածության կազմակերպման հիմնական ուղղությունները: Դասախոսության ավարտին զինվորականները պատասխանեցին բանակային կյանքի վերաբերյալ ուսանողներին հետաքրքրող զանազան հարցերին: Դասախոսությանն էր միացել նաև Հայ Առաքելական եկեղեցու տարեց եպիսկոպոսներից Գերաշնորհ Տ. Նարեկ արք. Շաքարյանը, որը նույնպես հետաքրքրական զրույցի բռնվեց զինվորականների հետ:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180