Այսօր տեղի ունեցավ սեմինար-հանդիպում Գևորգյան հոգևոր ճեմարանի և ՀՀ Ոստիկանության ակադեմիայի միջև։ Ճեմարանականները շրջեցին ակադեմիայի տարածքում, ծաղիկներ դրեցին զոհված ոստիկանի հուշակոթողի առջև, եղան ակադեմիայի մատուռում, որտեղ իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ հայրենի երկրի անդորրության և անսասանության համար: Սեմինարը անցկացվեց ակադեմիայի դահլիճում։ Բացման խոսք ասացին ԳՀՃ տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը և ՀՀ Ոստիկանութեան ակադեմիայի պետ գեներալ֊լեյտենանտ Հովհաննես Վարյանը։
Բանախոսությամբ հանդես եկան ԳՀՃ Զ լսարանի սան Իշխան սրկ. Քամալյանը և Ե լսարանի սան Պետրոս ուրկ. Ղազարյանը։ Ակադեմիայի և ճեմարանի սաները հարցադրումներ արեցին բանախոսներին։
Միջոցառման ավարտին տեսուչ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու նմանատիպ միջոցառումները։ Վերջում ակադեմիայի կողմից բանախոսներին հանձնվեցին պատվոգրեր ։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180