Ապրիլ 25-30-ին ԳՀՃ Տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը այցելել էր Միջին Արևելք, մասնավորաբար Լիբանան և Դամասկոս: Լիբանանում և Սիրիայում հայր սուրբը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունները կրթական հաստատությունների, կրթական մարզի ծառայողներին և աշակերտությանը:

Հայր Սուրբը խոսեց խրատական նյութերի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Գևորգյան Հոգևոր Ճեմարանի առաքելության շուրջ: Հատուկ անդրադարձ կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի վերջին տարիների ձեռքբերումներին, կրթական նվաճումներին:

Կատարված այցի ժամանակ առաջնորդությամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի ԳՀՃ Տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը առիթ ունեցավ այցելելու նաև Ասորի ուղղափառ քույր եկեղեցու պետ Նորին Սրբություն Աֆռամ պատրիարքին: Հընթացս հանդիպման Նորին Սրբությունը իր աղոթքներն ու մաղթանքները փոխանցեց տեսուչ հայր սուրբին՝ ճեմարանական գործունեության հաջողության համար: Հանդիպման ավարտին հոգեշնորհ հայր սուրբը Արմաշ սրբազանի հետ միասին այցելություն կատարեց Զմառու հայ կաթոլիկ վանք:

Տեսուչ հայր սուրբը իր այցելության ընթացքում եղել է նաև Լիբանանի Հովակիմյան Դարուհի վարժարանում, Սահակ Լ. Մկրտչյան վարժարանում, Թեքեյան և մի շարք այլ վարժարաններում:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180