Մայիսի 11-ին Գևորգյան հոգեւոր ճեմարանի Կոմիտասյան սրահում տեղի ունեցավ դասախոսական գիտաժողով նվիրված Մաղաքիա արք. Օրմանյանի մահվան հարյուրամյակին: Գիտաժողովի բացման խոսք ասաց ԳՀՃ Տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Նիստը նախագահում էր գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Գիտաժողովին իրենց ելույթներով ներկայացան ճեմարանի դասախոսներ Հրաչ սրկ. Սարգիսյանը «Մաղաքիա արք. Օրմանյանի աստվածաբանական հայացքների ուսումնասիրության նախափորձ», Գևորգ Տեր-Վարդանյանը «Մաղաքիա արք. Օրմանյանի «Խոհք եւ խոսք» սեղծագործության մասին», Վահե Թորոսյանը «Հայ-լատին եկեղեցիների ուսումնասիրությունների Օրմանյանի տեսանկյունը», Պարգեւ Բարսեղյանը «Օրմանյանը իսլամի մասին», Արտակ Գնունին «V դարի հիշողության լանդշաֆտի արժեւորումը Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»-ում» և Վաչագան Գրիգորյանը «Ազատության խնդիրը Օրմանյանի «Խոհք եւ խոսք» ժողովածուում» հետաքրքիր եւ նախկինում չարծարծված թեմաներով:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180