20 տարիներ շարունակ ճեմարանի համար իր կեանքի ողջ ներուժը ներդրեց Ճեմարանի վաստակաշատ դասախոս, Պատմական Աստվածաբանության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ տիար Ավետիս Քալաշյանը: Տարվույս մայիս 20-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Բարձր Հովանու ներքո տեղի ունեցավ վաստակաշատ ուսուցչի մեծարման երեկոն:
Հանդիսությունը սկսվեց ԳՀՃ տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի բացման խոսքով: Այնուհետև Ճեմարանի դասախոս, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի վարիչ տիար Ալեքսան Բաղդասարյանը ներկայացրեց մեծարեալի կենսագրությունն ու գործունեությունը հոգևոր կրթական հաստատությունների հարկից ներս:
Կենսագրության ընթերցանությունից հետո վրայ հասավ օրվայ ամենից հանդիսավոր պահը՝ տիար Ավետիս Քալաշեանին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհվեց Սբ. Ներսես Շնորհալի պատվոյ շքանշանը:
Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանի կողմից ընթերցվեց հայրապետական սրբատառ կոնդակը` նվիրված ուսուցչի գործի արժևորմանը:
Հանդիսությունը ավարտվեց Հայոց Հոր օրհնության խոսքով: Հայրապետը իր խոսքում գոհունակություն հայտնեց տիար Ավետիս Քալաշյանին ճեմարանում իր քսանամյա գործունեության ընթացքում դրսրևորած մեծ ջանքերի եւ ցուցաբերած մեծ օգտակարության համար:

Յ.Գ. Հանդիսութիւնը իրենց հոգեզմայլ կատարումներով գեղեցկացնում էին Գէորգեան հոգեւոր ճեմարանի <<Էջմիածին>> երգչախումբը եւ Օտրի-տրիո նուագախումբը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180