![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2018/03/29186489_1692642804147228_5780761973071282176_n.jpg)
Այսօր տեղի ունեցավ սեմինար-հանդիպում Գևորգյան հոգևոր ճեմարանի և ՀՀ Ոստիկանության ակադեմիայի միջև։ Ճեմարանականները շրջեցին ակադեմիայի տարածքում, ծաղիկներ դրեցին զոհված ոստիկանի հուշակոթողի առջև, եղան ակադեմիայի մատուռում, որտեղ իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ հայրենի երկրի անդորրության և անսասանության համար: Սեմինարը անցկացվեց ակադեմիայի դահլիճում։ Բացման խոսք ասացին ԳՀՃ տեսուչ հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը և ՀՀ Ոստիկանութեան ակադեմիայի պետ գեներալ֊լեյտենանտ Հովհաննես Վարյանը։
Բանախոսությամբ հանդես եկան ԳՀՃ Զ լսարանի սան Իշխան սրկ. Քամալյանը և Ե լսարանի սան Պետրոս ուրկ. Ղազարյանը։ Ակադեմիայի և ճեմարանի սաները հարցադրումներ արեցին բանախոսներին։
Միջոցառման ավարտին տեսուչ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու նմանատիպ միջոցառումները։ Վերջում ակադեմիայի կողմից բանախոսներին հանձնվեցին պատվոգրեր ։
![](http://gevorgianseminary.am/wp-content/uploads/2016/12/cropped-logo.png)
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180