Աշակերտների այցելությունը ճեմարան

Օրերս Գևորգյան հոգևոր ճեմարանաի հյուրերն էին Երևան քաղաքի թիվ 115 դպրոցի Ժ դասարանի սաները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրանց դիմավորեց ԳՀՃ Զ լսարանի սան Գոռ սրկ. Համբարձումյանը: Վերջինս նրանց ուղեկցեց Մայր Տաճար, Տաճարի թանգարան, Ռուբեն Սևակի թանգարան և Գանձատուն:

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ճեմարանի պաշտոնական կայքէջի (gevorgianseminary.am) և Ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի «Արևագալ» տեսասկավառակի շնորհանդեսը:

Հովվական աստվածաբանության դասընթաց ճեմարանում

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և ԳՀՃ Տեսուչ Հոգշ. Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի հրավերով երկու շաբաթով ճեմարան է այցելել ԱՄՆ Արևելեան թեմի վաստակաշատ հոգևորական` Արժ. Տ. Մամբրե ավ. քհն. Գուզույանը: